Հասարակական

Նախորդ տարվա մայիսի համեմատ Գեղարքունիքում ավելացել են ծնունդները

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա մայիսի համեմատ Գեղարքունիքում ավելացել են ծնունդները

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսին ծնված երեխաների թիվը 39-ով ավելին է նախորդ տարվա մայիսին գրանցված ծնունդներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 126 երեխա՝ 69 տղա եւ 57 աղջիկ։ 57 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար, 27 և 24, Վարդենիսի հիվանդանոցում 13 եւ Ճամբարակում՝ 5։ 2019 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 87 երեխա։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում