«Արևով». Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին է ներկայացել նոր երգով
1 րոպեի ընթերցում
![«Արևով». Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին է ներկայացել նոր երգով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054116.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երաժշտասերների դատին է հանձնել «Արևով» երգը՝ նվիրված իր երեխային:
Երգն արդեն հասանելի է Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակը Գևորգ Եղիազարյանն է:
«Երազում եմ, որ բոլոր հայ բալիկներն իրենց աչուկները բացեն խաղաղ երկնքի տակ` արևով»,-«Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է Պեպելյանը:
Քրիստինե Պեպելյանը սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1997-2003 թվականներին՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Հետո ընդունվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիջազ-վոկալ բաժին։
Աշխատել է Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններում: 2013-ին եղել է «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով այցելել է աշխարհի բազմաթիվ երկրներ։ Թողարկել է ձայնասկավառակներ, տեսասկավառակներ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ: Հատկապես սիրված են երգչուհու «Մայրիկ», «Հայ զինվոր», «Կյանքիդ գնով», «Չէ, չէ, չէ», «Աղոթք» և այլ ստեղծագործություններ: