Հասարակական

Երկրորդ զորամիավորման հրամկազմը ստուգել է զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերը

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորման հրամկազմը ստուգել է զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են անձնակազմի պատրաստվածության և զգոնության մակարդակը, զինծառայողների կեցության պայմանները, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել անհրաժեշտ հրահանգներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում