Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ պետական պարգևներ են հանձնվել Եռաբլուրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պետական պարգևների հանձնման արարողություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում արիություն ցուցաբերած զինծառայողներին և զոհվածների հարազատներին, հանձնել շնորհված պարգևները։