Հասարակական

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը

1 րոպեի ընթերցում

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը

ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, դեսպանատնից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին; Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում