Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:

«Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք: Մյուս կողմից, սա սահմանին ապրող երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասին եւս մեկ անգամ խոսելու հիանալի հնարավորություն է »,-ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղավեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Նախագիծը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան իրականացնում է ԿԳՄՍՆ հետ համատեղ: Ֆինանսական աջակիցն է Կոնվերս Բանկը:

«Պատասխանատու բիզնեսի դերն ու նշանակությունը մշակույթի, գիտության, կրթության հանրայնացման, զարգացման հարցերում շատ մեծ է: Որքան մեծ լինի բիզնեսի հետաքրքրությունը մշակութային նախաձեռնությունների նկատմամբ, այնքան մեծ է այս ոլորտում հաջողելու, հետաքրքիր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու հնարավորությունը, որոնք կհագեցնեն «մշակութային սովը», և որոնց շնորհիվ մշակութային արժեքներ կստեղծվեն: Հուսով եմ, այս հարցում Կոնվերս Բանկի հետ եւս համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է մաեստրո Հեքեքյանը:

Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը՝ մոտ 170 երեխաների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կկայանա հունիսի 3-ին՝ Կապանում:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել