Քաղաքականություն

Հայկականը կողմը «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկել և չի քննարկելու. Մhեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հայկականը կողմը «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկել և չի քննարկելու. Մhեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանության» հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահին հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններում կա առաջընթաց:

«Վստահեցնում եմ, որ «միջանցքային տրամաբանության» հարցեր հայկականը կողմը չի քննարկել և չի քննարկելու և հնարավոր էլ չէ քննարկել նման հարց: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, մի հարց է, սակայն, եթե միջանցք ասելով ի նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների ընթացքում»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ կամ կլինի ապաշրջափակում՝ հայկական սուվերեն լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ կամ չի լինի:

Անդրադառնալով վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողի մասին հարցին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ չկա մի առիթ կամ մի հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում կամ չի քննարկվի: Նա հույս հայտնեց, որ այդ հարցը շուտով լուծում կստանա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում