Հասարակական

Չորրորդ զորամիավորումն անցկացնում է հրամանատարական վարժանքներ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումն անցկացնում է հրամանատարական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրամանատարական և կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով վարժանքներ են անցկացվում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրադրության զարգացմանը զուգընթաց` զորամիավորման շտաբը զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, ըստ իրավիճակի՝ խաղարկվում են տարբեր սցենարներ, գնահատվում զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում