Գեղարքունիքի մարզում կատարվել է 18 հազար 888 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ կատարվել է 18 հազար 888 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 9980 հեկտարի վրա ցանվել է գարնանացան գարի, 5824,6 հեկտարի վրա՝ կարտոֆիլ, 569 հեկտարի վրա՝ գարնանացան ցորեն, 285,5 հեկտարի վրա՝ բազմամյա խոտաբույսեր, 283,5 հեկտարի՝ բանջարբոստանային մշակաբույսեր՝ կաղամբ, գազար, սոխ, սեղանի ճակնդեղ, 438 հեկտարի վրա՝ հատիկընդեղեն՝ լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ, 197,7 հեկտարի վրա՝ այլ հացահատիկ, 5-ական հեկտարի վրա՝ եգիպտացորեն եւ հնդկացորեն, 47,3 հեկտարի վրա՝ տեխնիկական մշակաբույսեր։ 10,5 հազար հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի ցանքերը, ինչը նշանակում է, որ մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բերքի տակ է գտնվում շուրջ 29 հազար 388 հեկտար ցանքատարածություն։ Գարնանացանի աշխատանքները շարունակվում են։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար