Հասարակական

ՀՌՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է արել ապահովել հավասար պայմաններ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին կոչ անելով անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչությանգնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը դիմել է նաև նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հայտարարությունը.

«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը: Մեդիա դաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք մարտարվեստի, որտեղ առաջնայինը ամեն գնով հաղթելու, մրցակցին ոչնչացնելու մոլուցքն է, ոչ թե ծրագրերի, գաղափարների ու տեսլականների ազատ շրջանառությունը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է տեսալսողական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին, հորդորելով, որ այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում նրանց գործունեությունը ստեղծի ոչ թե նոր բաժանարար գծեր ու դառնա տարբեր քաղաքական ուժերի ու ֆինանսական խմբերի կցորդ, այլ նպաստի հանրային և քաղաքացիական համերաշխությանը:

Հանձնաժողովը կոչ է անում իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչությանգնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը նաև ակնկալում է, որ հեռարձակողները կառաջնորդվեն լրագրողական մասնագիտական վարքականոնների ստանդարտներով, որոնց թվում են ստացված ինֆորմացիայի ստուգումը, անաչառությունը, հանրային շահերին ծառայելը:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ ցանկանում է լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն լրատվամիջոցների ազատությամբ: Այն իր մեջ ներառում է նաև բոլոր ինստիտուտների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու անհատների արտահայտվելու ազատությունը։ Մեդիան այն հնարավորությունն է, որը կարող է հանրության լայն շերտերին հասցնել իրենց կարծիքները, տեսակետները, քննադատությունը։ Իսկ երբ լրատվամիջոցները դառնում են ոչ թե ազատ ու բազմազան խոսքի հարթակ՝ նեղացնելով կարծիքների ու տեսակետների հնարավորությունը, վերածվում են քարոզչական հարթակների։ Այդպիսի մարտավարությունը չի կարող բխել հանրային շահից և համահունչ չէ խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին։

Հաշվի առնելով այդ իրողությունները, հանձնաժողովը կոչ է անում նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծությունը, օրենսդրությամբ սահմանված պատասխանի ու հերքման հնարավորությունը:

Հանձնաժողովը դիմում է նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը:

Հանձնաժողովը օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները, կարգավորման գործիքակազմը քարոզարշավի ընթացքում ու ընտրություներից հետո հեռարձակող ընկերությունների աշխատանքը վերահսկելու ու կարգավորելու համար»։

Հայերեն

Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դե. Դավիդ Վեյցման

Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դեսպան Էնդրյու Թըրներ

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Աշ-Շարաան հայտնել է, որ Պուտինը հրաժարվել է Բաշար ալ-Ասադին հանձնել Սիրիային

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին. Երևանի քաղաքապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

12 նահանգ Թրամփին դատի է տվել նրա սահմանած մաքսատուրքերի պատճառով

Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու