ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև«Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:
Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․
Դարպասապահներ՝ Դավիդ Յուրչենկո -«Ալաշկերտ», Արման Ներսեսյան - ԲԿՄԱ, Գրիգոր Մելիքսեթյան -«Արարատ»։
Պաշտպաններ՝ Անդրե Չալըշըր -«Սիլկեբորգ» (Դանիա), Տարոն Ոսկանյան -«Ալաշկերտ», Ալբերտ Խաչումյան -«Արարատ-Արմենիա», Դավիթ Տերտերյան -«Արարատ-Արմենիա», Հակոբ Հակոբյան -«Ուրարտու», Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ -«Նոա»։
Կիսապաշտպաններ Խորեն Բայրամյան -«Ռոստով» (Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան -«Կրասնոդար» (Ռուսաստան), Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ, Կարեն Մուրադյան -«Արարատ», Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ», Վբեյմար Անգուլո -«Արարատ-Արմենիա»։
Հարձակվողներ Արթուր Միրանյան -«Ուրարտու», Կարեն Մելքոնյան -«Ուրարտու»։
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։