Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կա քաղաքական և հոգեբանական խնդիր. Լևոն Տեր-Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ ՀՀ գործող իշխանությունը չի հաղթելու առաջիկա ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից:

«Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ունեին, ինքը միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի:

«Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ որ իրենք չեն տա, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ, նույն օդանավով մեր գերիները վերադարձան: Ձեր հարցին ես պատասխանեցի, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան