Life

Արթուր Խաչենցը հրապարակել է «Ես այն եմ եղել» երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Արթուր Խաչենցը հրապարակել է «Ես այն եմ եղել» երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ազգային երգիչ» հեռուստանախագծից հայտնի երգիչ Արթուր Խաչենցը երգ է ներկայացրել՝ գրված Համո Սահյանի «Ես այն եմ եղել» բանաստեղծության հիման վրա: Երգի հոլովակը, որի ռեժիսորը Հրաչյա Հարությունյանն է, արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտությունը գրել է Արթուր Խաչենցը, գործիքավորումն իրականացրել է Վահե Հայրապետյանը:

Արթուր Խաչենցը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժշտասերների լայն շրջանակը երգչին ճանաչեց, երբ համացանցում տարածում գտավ նրա՝ Համո Սահյանի «Ոչինչ չի փոխվի» ստեղծագործության հիման վրա գրված երգը, այնուհետև Խաչենցը մասնակցեց «Շանթ» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագծին: Նրա երկրպագուների բանակն էլ ավելի մեծացավ, երբ Խաչենցը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում առաջնագծից հրապարակեց «Գինի լից» ռազմահայրենասիրական երգը, ինչից հետո երգիչը մի խումբ սիրված արտիստների հետ կատարեց «Մեզ ոչինչ չի հաղթի» երգը, որը մեծ ժողովրդականություն է վայելում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում