Ucom Digital Lab-ի սաները շարունակում են բարձրակարգ տեխնիկական կրթություն ստանալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շուրջ երեք տարի է, ինչ «Այբ» դպրոցում Ucom-ի աջակցությամբ գործում է Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ-լաբորատորիան: Այն նախատեսված է դպրոցի 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր սենյակ-լաբորատորիայում հնարավորություն ունեն հմտանալու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեջ, սովորելու ծրագրավորում, համադրելու համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ:

«Որպես նորարար ընկերություն՝ մենք միշտ ջանացել ենք Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում պայմաններ ու հնարավորություններ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների միջոցով որակյալ և բարձրակարգ կրթության ապահովման համար: Այսօր արդեն հստակ տեսնում ենք Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի սաների առաջընթացը և մի քանի տարվա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«Ucom ընկերության շնորհիվ «Այբ» դպրոցին ընձեռվեց հնարավորություն անցկացնելու «ինֆորմատիկա» առարկայի դասերն առավելագույն արդյունավետ կերպով` օգտվելով ժամանակակից համակարգիչներից: Բացի հիմնական ուսումնական ծրագրերից (MS Word, MS Excel, Power Point)՝ մեր սաները հնարավորություն ունեն իրականացնելու ստեղծագործական նախագծեր` օգտվելով ինչպես պարզ ծրագրերից, օրինակ՝ Paint, Scratch, Typing, այնպես էլ ծրագրավորման լեզուներից՝ HTML, Javascript և այլն»,- ասել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրենՍիլվիա Նաջարյանը։

Բացի դրանից, Ucom Lab-ի օգնությամբ դպրոցում իրականացվում է նախագծային ուսումնառություն, երբ «ինֆորմատիկա» առարկան ներառվում է այլ առարկաների նախագծային աշխատանքների մեջ, և արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, որոնք կիրառելի են դառնում հետագա սերունդների համար: Օրինակ՝ «մայրենի» և «կերպարվեստ» առարկաների դասերին օգտվելով Scratch ծրագրից՝ «Այբ» տարրական դպրոցի սաները ստեղծում են առակներ, որոնք դառնում են ուսումնական նյութ հաջորդող սերունդների համար:

«Ուրախալի է և ոգևորիչ այն փաստը, որ Ucom Lab-ը կիրառվում է ոչ միայն որպես ինֆորմատիկայի դասասենյակ, այլև մի վայր, որտեղ յուրաքանչյուր առարկայական ուսուցիչ կարող է արդյունավետ դաս անցկացնել՝ օգտվելով ժամանակակից համակարգիչներից»,- նշել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրենՍիլվիա Նաջարյանը:

Այս նախագծի նպատակը մասնագիտական զարգացում և այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման ու շփումների հետաքրքիր ու պահանջված ձևեր ապահովելն է: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում