Հասարակական

Կառավարությունը կավելացնի անվճար բուժօգնության և սպասարկման ծառայությունների օժանդակությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կավելացնի անվճար բուժօգնության և սպասարկման ծառայությունների օժանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ այդմ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները:

Մասնավորապես, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել 800 մլն դրամով: Ավելացումն ուղղվելու է քիմիաթերապիայի ծառայությունները բուժառուներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300 մլն դրամով՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ պայմանավորված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում