Life

Amazon–ը 8.45 մլրդ դոլարով կգնի MGM կինոստուդիան

1 րոպեի ընթերցում

Amazon–ը 8.45 մլրդ դոլարով կգնի MGM կինոստուդիան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Amazonընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել MGM (Metro Goldwyn Mayer) կինոստուդիան 8.45 մլրդ ԱՄՆ դոլարով գնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Amazon-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը չի պատրաստվում փոխել MGM ստուդիայի կոնցեպցիան և աջակցելու է ֆիլմարտադրության աշխատանքներին:

Համաձայնագրով Amazon-ը հնարավորություն կունենա իր Prime Video հարթակում հրապարակել կինոստուդիայի ֆիլմերը, որոնք ավելի քան 4 հազարն են, ինչպես նաև ավելի քան 17 հազար հեռուստատեսային շոուները: Ֆիլմերի շարքում է նաև 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հայտնի ֆիլմաշարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում