«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը
2 րոպեի ընթերցում
![«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053497.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթերը հանձնելուց առաջ լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ցուցակում ընդգրկված է պատգամավորի 183 թեկնածու։
«Հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ։ Կարող եմ ասել, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ տեսակի համագործակցություն ներկայիս իշխանությունների և իշխող քաղաքական ուժի հետ։
Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20-յակը։ Ցուցակը գլխավորում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։