Հասարակական

Կարկուտը վնասներ է հասցրել սահմանամերձ Վահան գյուղի տնտեսություններին 

1 րոպեի ընթերցում

Կարկուտը վնասներ է հասցրել սահմանամերձ Վահան գյուղի տնտեսություններին 

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 25-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տնտեսություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տեղացած կարկուտը շուրջ 100 հեկտարի վրա վնասել է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի ու սխտորի ցանքատարածությունները։ Ճամբարակի համայնքապետարանում առայժմ գնահատվում ու հաշվարկվում են տնտեսություններին պատճառված վնասների չափերը։ «Հրավիրել ենք համապատասխան մասնագետների, որոնց եզրակացությամբ էլ կփորձենք կարգավորել խնդիրները։ Առաջիկա երեք օրերի ընթացքում կհստակեցվի, թե որքանով վնասված բերքը կվերականգնվի, որքանով հնարավոր կլինի նոր ցանք կատարել։ Բոլոր դեպքերում, կարվի հնարավորը, որպեսզի տուժած տնտեսություններն ինչ-որ կերպ համապատասխան օժանդակություն ստանան»,-ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում