Քաղաքականություն

ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողների հետ զրույցում Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրություններից իրենց միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվի: «Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը, դա թողնենք ժողովրդի ընտրությանը»,- ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ կուսակցության ցուցակը ներառական է. ներառված են անձինք թե ԱԺ-ից, թե կառավարությունից:

Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ շուտով կուսակցությունը կհրապարակի ամբողջական ցուցակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում