Հասարակական

Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար:

Ամփոփելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ իրականացված համատեղ գործունեության արդյունքները` կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը, նաև քննիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և կարողությունների զարգացման ուղղությամբ, կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում