Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Շաման» երգը
1 րոպեի ընթերցում
![Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Շաման» երգը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053432.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանը հրապարակել է «Շաման» նոր երգը, որն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքերի հեղինակը Եկատերինա Կովսկայան է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների`«Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում: