Հասարակական

Ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում