Տնտեսություն

Սուրեն Պապիկյանը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման հարցը

4 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ գործընկեր գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման համար։Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին՝ վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի հետաքրքրվածության մասին։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Սուրեն Պապիկյանը զրուցակցին մանրամասներ է հաղորդել Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Ընգծելով շինարարարական որակի բարձր չափանիշներիապահովումը՝ նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ պետական միջոցների ներգրավվումը ծրագրում լավ նախադրյալներ կստեղծի արտասահմանյան, այդ թվում՝ իրանական շինարարական ընկերությունների ներկայացվածության համար։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացոմ ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգմանն առնչվող հարցերին։ Իրանական կողմին փոխանցվել է , որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը ներկայում օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն քննարկել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգից բխող այլ հարցեր, անդրադարձել հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող համատեղ աշխատանքներին։

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 03/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 03/07/24

Նավթի գներն աճել են - 03/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են - 03/07/24

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Տնտեսություն

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում