Փաշինյանն անդրադարձավ սահմանին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքներին և Կութիում փոխհրաձգությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանի ամբողջ երկայնքով օրերս տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների կողմից արված ու տարածված տեսանյութին, երբ ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև միջադեպ էր եղել։

«Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Հետո հանդարտվեց այդ իրավիճակը, այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին։ Այդ գործակալներն էլ տարածում են։ Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, 30 տարի Ղարաբաղի կեսն ու ազատագրված տարածքները տվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա հաստատեց տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզում այսօր սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։

«Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք։ Այսօր, այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել, քննարկել են, որ իրար վրա չի եղել կրակոցը, այլ միջադեպ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին