Հիմա պետք է մեր ժողովրդին տանք բացատրություններ. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ միայն վարչապետի պաշտոնակատարի ստորագրությամբ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, խորհրդարանն այն պետք է վավերացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի ներկայացմանը:

Ըստ նրա՝ որևէ միջազգային պայմանագիր առանց խորհրդարանի վավերացման չի կարող իրավական ուժ ունենալ: Հայտարարության տեքստն ընթերցելիս Մարուքյանը, մասնավորապես, ասաց. «Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում»:

ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ նոյեմբերի 10-ից հետո բոլորը ծանր ապրումներ են ունեցել և շարունակում են ունենալ, և տրամադրությունները բնավ նախընտրական չեն: «Այս իրավիճակում ինչու՞ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բանակցում է մի փաստաթուղթ, որի մասին իմանում ենք ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից: Եթե բանակցվում է, և երկու կողմն էլ փաստաթղթի հետ պրոբլեմ չունեն, վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ինչու՞մն է խնդիրը, որ դա չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե ինչու որևէ ֆորմատով՝ փակ, բաց, կիսափակ, որևէ ռեժիմով քննարկում չի լինում:

Նա նկատեց, որ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը սպրդվելուց հետո 2 օր է՝ հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար: «Սրա պատասխանն ո՞վ է տալու: Եվ խորհրդարանական ընդդիմությունն իր ձեռքի տակ եղած միակ լծակն օգտագործել, հրավիրել է արտահերթ նիստ և հիմա պետք է մեր ժողովրդին տանք բացատրություններ՝ այս հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրեցի»,-ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին,նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա:

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում