Սպորտ

Կարեն Գիլոյանը խոսել է վերջին ամիսների ձեռքբերումներից

2 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը խոսել է վերջին ամիսների ձեռքբերումներից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփեց 5-ամսյա գործունեությունը:

Մասնավորապես, նա հայտնեց, որ աշխատանքային այցով եղել է մարզերում գործող մարզադպրոցներում և ի մի է բերել դպրոցներում առկա խնդիրները: Հաջորդ տարվա համար նախարարությունն ունի 500 միլիոն դրամ գույքային ծրագրի համար:

«Հայաստանի կառավարությունը նախարարության միջոցով 40 միլիոն դրամ է տրամադրել մարզիկներին` դեղերի և վիտամինների համար: Հայաստանում գործող 15 ֆեդերացիա դրանից գումար է ստացել: Երբևէ նման կարգի գումար չի տրամադրվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիլոյանը: «Համահավասարեցման կոչ ենք արել, որ բոլոր մարզադպրոցների մարզիչները ստանան հավասար աշխատավարձ: ՊՈԱԿ-ների մարզիչները 2022 թվականից կունենան սոցփաթեթներ»,-ասաց նա:

Գիլոյանը շեշտեց, որ հայկական սպորտի զարգացմանը կծառայի նաև այն որոշումը, որ նախագահի կողմից քաղաքացիություն ստացած մարզիկները կազատվեն զինվորական ծառայությունից:

Հայաստանում կլինի բարձրագույն վարպետության դպրոցը, որտեղ օրինական գրանցում կունենան մարզիկները և մարզիչները, որոնք օրինական ճանապարհով աշխատավարձ կստանան:

«Իմ խորին համոզմամբ, Հայաստանը պարբերաբար պետք է դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների կենտրոն: Մենք դուրս ենք մնացել աշխարհի սպորտային քարտեզից: Երբ կանցկացնենք բարձրակարգ մարզական միջոցառումներ` մարզիկներ կգան, կճանաչեն Հայաստանը և կզարգանա նաև տուրիզմը: Հայաստանում առաջիկայում կանցկացվի բոդիբիլդինգի պրո կարգի մրցաշարը»,-ասաց նա: Մեծ աշխատանք է տարվում նաև մի քանի տարի անց Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն անցկացնելու հարցի շուրջ:

Միջազգային համագործակցության արդյունքում Ռուսաստանի ծանրամարտի օլիմպիական թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում