Հասարակական

Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրեն առաջադրած մեղադրանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ իրեն առաջադրած մեղադրանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) և հավելեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը և ոչ մի թուղթ չի ստորագրել:

Գևորգյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ է ծանուցագիր ստացել և առավոտյան ժամը 9-ից այնտեղ է:

«Դեռ անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ նկարագրվում են հանգամանքներ և վերջում ասվում է, որ Արմեն Գևորգյանն այդ ամենի հետ առնչություն ունի: Մասնավորապես, ասվում է, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, ու ես «լվացել եմ» այդ ամենը: Այն ժամանակ, ըստ էության, մեղադրանք չէր առաջադրվել, սակայն կալանք է դրվել բոլոր այդ գույքերի վրա: Մենք էլ փորձել էինք պաշտպանել մեր դիրքերն ու դիմել դատական ատյաններ»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է:

Նրա խոսքով, այժմ, որոշել են իրեն մեղադրանք առաջադրել, որպեսզի այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի և խափանման որևէ միջոց ընտրեն, որպեսզի խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ:

«Ես հրաժարվել եմ ՀՔԾ-ի հետ որևէ գործ ունենալ, ես անգամ չեմ ցանկանում նրանց հետ որևէ հարց քննարկել և ծանոթանալ մեղադրանքին»,- ասաց Գևորգյանը:

Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքն ու մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը, ծանոթացել են մեղադրանքին և համարում են, որ այն քաղաքական երանգներ է պարունակում իր մեջ:

«Դատական ատյանների այն որոշումներից հետո, երբ Գևորգյանի և իր բարեկամների գույքերի վրա դրված կալանքը ճանաչվել էր ապօրինի, ՀՔԾ-ն որոշում էր կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին: Ստացվում է, որ փաստացի Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելուց հետո անգամ Վճռաբեկ դատարան բողոք չէին տարել և իրավունքի խախտումն ինքնուրույն վերացրել էին: Այն, ինչ կատարվում է, ապօրինի է: Այս գործը հարուցվել է դեռ 1 տարի առաջ, և մեզ այսօր կանչել են ու դատաիրավական նման կարգավիճակ են շնորհել միայն քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց Ալեքսանյանը:

Ներկայում գույքի վրա կալանք դրված չէ, քանի որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Փաստաբանն ասաց, որ այս պահին Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: «Այս գործի հետ կապված բացառապես բոլոր փաստաթղթերը բողոքարկելու ենք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Հայերեն

Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան