Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Զոհրաբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է»,-հավելել է Զոհրաբյանը:

Զոհրաբյանը շեշտել է, որ լինելու է կամ իշխանության դեմ պայքարի առաջնագծում և հիմա շատ ավելի վճռական եւ ազատ է լինելու իր գործողություններում, կամ լինելու է հանրային-քաղաքական կյանքում:

«Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ»,-նշել է նա:

Զոհրաբյանը հավատացրել է, որ այս տարիների իր կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ «Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք»,-նշել է նա:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին