Հասարակական

Սոցցանցերում տարածված տեսանյութի կապակցությամբ ՊՆ-ն ծառայողական քննություն է նշանակել

1 րոպեի ընթերցում

Սոցցանցերում տարածված տեսանյութի կապակցությամբ ՊՆ-ն ծառայողական քննություն է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը եւ համապատասխան իրավական հետեւանքների կիրառմանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել էին, որ «Ֆեյսբուք»-ի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։

Հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն»,- հայտնել էին պաշտպանական գերատեսչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում