Life

«Քեզ հետ, հայրիկ». Սոնա Ռուբենյանի նոր ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

«Քեզ հետ, հայրիկ». Սոնա Ռուբենյանի նոր ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Քեզ հետ, հայրիկ» երգը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնիվոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար»հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում