ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ամենատարեց տղամարդ Դեքստեր Քրյուգերը կարծում է, որ իր առողջությամբ «պարտական» է հավի ուղեղներին, որոնք նա օգտագործում է սննդի մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկարակյացը կարծում է, որ հիմա մարդիկ շատ են ուտում և դրանով իրենց գերեզման հասցնում: Նա խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել մինչև խոր ծերություն, սնվել միայն լավ սննդով։