Life

Քայլի Ջեները կստեղծի լողազգեստներ և լողափի պարագաներ արտադրող նոր ապրանքանիշ

1 րոպեի ընթերցում

Քայլի Ջեները կստեղծի լողազգեստներ և լողափի պարագաներ արտադրող նոր ապրանքանիշ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Keeping Up With the Kardashians իրապատում շոույի աստղ Քայլի Ջեները Kylie Swim և Kylie Swim by Kylie Jenner անվանումներով ապրանքանիշ գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Dailymail պարբերականը, Քայլին այս անվան տակ արտադրելու է լողազգեստներ և լողափի համար նախատեսված այլ պարագաներ։

TMZ-ի հրապարակման համաձայն՝ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրի նոր ձեռնարկությունն արտադրելու է նաև արևային և լողի ակնոցներ, ծովափնյա պայուսակներ, լողազգեստի վրայից հագնելու հանդերձանքներ և հողաթափեր։

Քայլին նշել է, որ ապրանքանիշի անվան ներքո արտադրվելու են նաև սրբիչներ և գլխարկներ։

Քայլի Ջեներն արդեն իսկ հիմնել է Kylie Cosmetics, Kylie Body, Kylie Baby և Kylie Hair ապրանքանիշերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում