Ինովացիա

Reset. Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

1 րոպեի ընթերցում

Reset. Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող ենվերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Վերանորոգման համարանհրաժեշտ է դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման: Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:

«Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում անսարք գաջեթն իրական խնդիր կարող է դառնալ։ Ահա թե ինչու Ucom-ն առաջարկում է վերանորոգել դրանք մեր լավագույն մասնագետների մոտ և շարունակել հաճելի շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Նշենք, որ ծառայության վճարը և ժամկետը կախված է խնդրի տեսակից: Հավելենք նաև, որ վերանորոգման կենտրոնում առկա է որակյալ պահեստամասերի լայն տեսականի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում