Հասարակական

Անի խոշորացված համայնքի հերոսացած տղաների պատվին հուշաքար է տեղադրվել

2 րոպեի ընթերցում

Անի խոշորացված համայնքի հերոսացած տղաների պատվին հուշաքար է տեղադրվել

ԳՅՈՒՄՐԻ,17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Անի խոշորացված համայնքի հերոսացած տղաների պատվին հուշաքար է տեղադրվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 44-օրյա պատերազմում Անի խոշորացված համայնքի Ձորակապ բնակավայրում երեք թանկ կորուստներ են գրանցվել: Երեքն էլ գյուղում մեծացած երիտասարդներ էին, երեքն էլ տարբեր նպատակներ ու ձգտումներ, կյանքից իրեն պահանջներն ու սպասելիքներն ունեին: Պատերազմում, սակայն, բոլոր նահատակների նման, նրանց մեկ գաղափար էր համախմբել ու դարձրել բռունցք՝ պայքարել եվ, եթե պետք է, զոհվել հանուն մայր հողի:

Սևակ Մուշեղի Սաղաթելյան, Արտյոմ Համլետի Սաղաթելյան, Ռուբեն Մնացականի Գալստյան՝ հերոսացած քաջերն են: Սևակը կամավոր էր, Արտյոմն ու Ռուբենը՝ ժամկետային զինծառայողներ:

Տղաների ընկերների նախաձեռնությամբ գյուղում հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար, դպրոցում էլ՝ հիշատակի անկյուն բացվեց:

Ձորակապի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը համագյուղացիներին լավ էր ճանաչում, կամավորական Սևակի հետ դասընկերներ էին նաև: Իրականության հետ փորձում է համակերպվել, սիրտն է ընդդիմանում: «Անմահություն տղաներին, արժանի լինենք նրանց սխրանքին ու այս հողի վրա ապրելուն»,- ավելին ասել չի կարող Պողոսյանը:

«Սա ամենաքիչն է, որ կարղ ենք անել նրանց սխրանքը գնահատելու համար: Մեր հարգանքն ու խոնարհումը ցույց ենք տալու մեր աշխատանքով, երկիրը շենացնելով: Երբ հզոր ու կայուն երկիր ունենանք, նոր կկարողանանք ասել, որ արժանացանք նրանց հեոսությանը»,- նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում