Քաղաքականություն

Բլինքենն ու Լը Դրիանն ընդգծել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Բլինքենն ու Լը Դրիանն ընդգծել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Էնթոնի Բլինքենը և Ժան-Իվ Լը Դրիանն անդրադարձել են համագործակցությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում