Ամասիայում եկեղեցի է կառուցվելու

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եկեղեցին տարածաշրջանում կլինի եզակի:

Տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի ծառայել է կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։

Ամասիայում եկեղեցի կառուցելու նախաձեռությամբ հանդես է եկել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու է, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։ «Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը, որտեղ մարդիկ իրենց աղոթքն անում են, որոշեցինք հենց այստեղ եկեղեցի կառուցել, որպես Հայաստանի ամենահյուսիսային կետ՝ ցույց տալով նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միասնականությունը»,- նշեց Վահե Հակոբյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը