Հասարակական

Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին

1 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում վերականգնվում է երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում են ստորգետնյա աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այդ աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի ծրագրով: Բացի դրանից, այդ գործընթացից հետո քանդված հատվածը կրկին պետք է սալիկապատվի: Այդ տարածքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին»,- նշեց Կարապետյանը:

2021 թվականին Հանրապետության հրապարակի շատրվանների երաժշտական ծրագիրը վերանայվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում