Կառավարությունը հաստատեց 2021/2022 ուստարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը՝ 10 տեղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը:
Տեղեր են հատկացվել բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով: