Մարզերում վերարտադրողական ծառայությունների զարգացման համար իրականացվում է վերապատրաստման ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարզային կենտրոններում հնարավորություն է տրվելու զարգացնել ներարգանդային սերմնավորման ծառայությունները: Այդ նպատակով ՀՀ առղջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ դա նպաստելու է այդ ծառայությունների ապակենտրոնացմանը:

«Հիմա այդ ծառայությունները կենտրոնացած են Երևանում: Ամբողջ Հայաստանից մարդիկ ստիպված են գալ Երևան և ստանալ այդ երկարատև բուժումը: Այս ծառայությունը զարգացնելու համար պահանջվում են նվազ սարքավորումային և մասնագիական ռեսուրսներ»,- ասաց Նունե Փաշայանը:

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով, օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ կարևորվում է մասնագիտական հնարավորությունների զարգացումը:

«Մարզերում կատարել ենք կարիքների գնահատում: Սկսել ենք վերապատրաստումների շարքը: Մենք փորձում ենք ոչ միայն մասնագետներ վերապատրաստել, այլև մարզերում կետեր բացել, որ ներարգանդային սերմնավորման մակարդակում կարողանանք մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերել: Պատկերացնո՞ւմ եք, այսօր Ղափանից, Ղարաբաղից ամիսը երկու, երեք անգամ գալիս են Երևան հասարակ միջամտության համար, և այդ պրոցեսը կարող է տևել մեկ կամ երկու տարի»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ մարզերում ներարգանդային սերմնավորման ծառայությունները զարգացնելու համար մեծ ծախսերի կարիք չկա:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը