Հասարակական

Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է Covid-19-ի դեմ

2 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է Covid-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է COVID-19-ի դեմ:

«Արմենպրես»-ը տեղեկացավ, որ նախարարի պաշտոնակատարը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:

COVID-19-ի դեմ պատվաստումները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից, շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Հայաստանն ունի Sputnik V, AstraZeneca ևCoronaVac պատվաստանյութերը: Ռուսաստանյան «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 55 տարեկանից սկսած բոլոր խոցելի խմբերի անձանց շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: CoronaVac-ով պատվաստումները ևս իրականացվում են 55 տարեկանից բարձր խոցելի խմբերի շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, փոխվարչապետները, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը և այլ պաշտոնյաներ:
Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում