Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները
1 րոպեի ընթերցում
![Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052188.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերըՍյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել ենՀայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել էր, որառանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը:
Մայիսի 13-ին կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է, որկարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել, միջդիրքային տարածքներով անցել ու հասնել են Սև լիճ: «Դա առանձին խնդիր է, որ անպայման կդիտարկվի»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: