Հասարակական

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, ծառայությունների պետերը հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգներից պաշտպանվելու միջոցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում