Հասարակական

Երկրորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Ստուգվել են հրամանատարական կազմի՝ կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում