Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես:

«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ:

Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ: «Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը:

Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Իշխանասարում մարտերի մասին լուրերը՝ նշելով, որ ադրբեջանական զինուժը մայիսի 12-ի վաղ առավոտյան, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Հայերեն English

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին