Հասարակական

Չորրորդ և հինգերորդ զորամիավորումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ և հինգերորդ զորամիավորումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգա­րանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներն իրականացրել են կրակային վարժություններ տարբեր զինատեսակներից, հաջողությամբ խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ: Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում