Մշակույթ

Կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնին Սիմֆոնիկը կհնչեցնի Սպենդիարյանի և Երկանյանի գործերը

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնին Սիմֆոնիկը կհնչեցնի Սպենդիարյանի և Երկանյանի գործերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Ալեքսանդր Սպենդիարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Սպենդիարյանի Կոնցերտային վալսը, Կոնցերտային նախերգանքը, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը և Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Մայիսի 4-22-ը Երևանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդիրների լայն շրջաններում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու համար:

Փառատոնային համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում