Life

Դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք. Քարդաշյանը որդուն նմանեցնում է հայի

2 րոպեի ընթերցում

Դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք. Քարդաշյանը որդուն նմանեցնում է հայի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նկատել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:

«Կարծում եմ՝ նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս: Նա ամենաանուշիկ երեխան է: Անգամ չեմ էլ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը բոլորն են զգում, երբ նրա հետ են: Փսալմ, դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք: Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրները քեզ շատ են սիրում: Դու մեր երջանկությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Քիմը:

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղը հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ունի երկու դուստր` 7-ամյա Նորթը և 3-ամյա Չիկագոն, ու երկու որդի՝ 5-ամյա Սեյնթը և 2-ամյա Փսալմը: Համաձայն լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ զույգը 7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է:

2019թ. հոկտեմբերին Հայաստան այցելության ժամանակ Քիմ Քարդաշյանն ու նրա զավակներից երեքը մկրտվել են Հայաստանում՝ Էջմիածնի Մայր տաճարի մկրտարանում: Քիմն ստացել էր Հեղինե, իսկ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն և Փսալմը՝ Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում