ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին այցելել են մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
Բարձաստիճան պաշտոնյանները նաև ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։