Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը: Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարևոր են նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, շատ արագ հիվանդացությունը նվազում է»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում ներկայումս «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Մայիսի 10-ից քաղաքացիներին հասանելի կլինի չինական «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը