Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051667.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 6-ին և 7-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: